Քնարավան գյուղի հովանավոր Հարությունյանների ընտանիքի հոր՝ Կարապետ Հարությունյանի խոսքը.
Քնար Հարությունյանը մեր Հայրենիքի երկրպագուն էր: Իր պատանի տարիքի գլխավոր երազն էր այցելել Հայրենիք, որ իրականացավ 1959 ին այս տողերը գրողի հետ:
Քնար ծնավ երեք մանչ զավակներ, որոնց դաստիարակեց իր շունչով և որոնք այսօր կհետևին իրենց մոր կիսավարտ թողած գործերու ավարտման:
Եվ հիմա, որ Քնար առհավետ հեռացել է մեզմե, անոր սկսած ու շարունակվող հայրենանվեր գործի շնորհիվ կզգանք, որ այն մեզ հետ է:
Արցախի վերջին գահերեց` Դավիթ բեկը իր մահվան մահիճի վրա, դեռ 1726-ին պատգամեց օրվա իշխանավորներուն ըլլալ միշտ արթուն, միաբան, մշտական զորք պահել և պաշտպանել հայրենիքը: Դավիթ բեկի թաղմանը մասնակից հայ ազնվականները և ողջ հայոց բանակն ուխտեցին հավատարիմ մնալ հայրենանվեր զորականի կտակին:
Մեր ժողովուրդն իր համեստ ուժերով կարողացավ ազատագրել բռնազավթված հայրենի տարածքները: Այսօր, Դավիթ բեկի մահվնե երեք դար հետո, Արցախը կը մնա իր պատվանդանի վրա, հավատարիմ հայոց ուխտին:
Հայկական Արցախը կա և պիտի մնա: Եվ այսօր յուրաքանչյուր հայու ավագ պարտականությունն է Արցախի վերաշինությանն աջակցելը:
Մենք պարտավոր ենք շարունակելու մեր նախնիներու ավանդած գործը, պարտավոր ենք վերապրելու, պարտավոր ենք փոխանցելու Հայու անունը, Հայրենի Հողը մեր զավակներուն:
Քնարավանը պիտի սկսի ուռճանալ և մեծանալ, կամաց-կամաց պիտի ծնին նոր Քնարավաններ:
Հրաժեշտի պահն է, սիրելի Քնար: Թող Աստված քեզ երկրային առքայության առժանացնե: Մնաս բարով։ Զավակներդ կապրին քեզմով, թոռնիկներդ պիտի ընթանան քո ճանապարհով:
Եվ կյանքը պիտի շարունակվի....