Սիրելի Քնար, նկարիցդ հայացքս չեմ կարողանում կտրել: Գիտեմ, որ պատմելու շատ բան ունես։ Դեռ ծննդավայրումդ` Բեյրութում, երբ մի կայտառ պարմանուհի էիր` լցված հայրենիքիդ հանդեպ անսահման սիրով, ինչպիսի`գունագեղ երազներ ունեիր ազգիդ համար պահած, որն էլ հետագայում դրսևորվեց քո կենսագործունեության թե` անձնական, թե` հասարակական ողջ ընթացքում: Դրա վկայությունն են երեք զավակիդ հայեցի դաստիարակությունը, Էշրեֆիեի Հայկական վարժարանում հինգ տարի հայերեն լեզվի գաղտնիքներն անշահախնդրորեն (առանց դրամական ակնկալիքի) երեխաներին տալու քո մղումը, նրանց համար, նրանց մասին պատմություններ գրելն ու էլի շատ ու շատ գործեր:

Մեջբերում Բեյրութում լույս տեսնող «Զարթօնք» օրաթերթում տպագրված մահախոսականից.

«Կարելի՞ է հավատալ, որ կենսախինդ, եռանդուն ու կորովի Քնարը այլեւս չկայ:

Կարելի՞ է երեւակայել, որ պերճախոս, ժպտուներես ու հաղորդական Քնարը մեկնած է այս աշխարհէն:

Անշուշտ բոլոր զինք ճանչցողները, որոնք քիչ չեն, ո`չ պիտի հավատան, ո`չ ալ պիտի երեւակայեն նման ակամայ «բացակայութիւն» մը: Բայց նախախնամությունը ունի իր խիստ ու անգիր օրենքները, որոնք սակայն, երբեմն վաղաժամ, երբեմն ալ անողոք կերպով կը հարուածեն սիրելիներու, որոնց շարքին էր Քնարը:

Գաղափարախօսականի տէր հայուհի մըն էր Քնարը, զօրաւոր անհատկանութեամբ եւ անշեղ նկարագիրով: Հասարակական ու միութենական գործունեությամբ հարուստ կեանք մը ունեցավ ան իր ամուսնոյն` Կարապետին հետ, որը միշտ ալ խթանեց ու քաջալերեց զինք, ազգային կեանքին մասնակցելու գործնական նախաձեռնութիւններով ու շօշափելի ծրագիրներով...»

Սիրելի’ Քնար, թո`ղ քո հոգին խաղաղությամբ ննջի երկնքի թագավորությունում: Թո`ղ միշտ կանգուն մնա Քնարավանը, որը կառուցվում է ի հիշատակ քո կատարած հայրենանվեր ու ազգանվեր գործերի:


Կարոն իր տատիկի մասին Հովիկն իր տատիկի մասին
Քնար Հարությունյանի թոռները
Copyright © 2004 YERKIR Union of NGO`s for Repatriation and Settlement